Զլատան Իբրահիմովիչ. «Ռեշֆորդը անգլիական ֆուտբոլի ապագան է»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիրը անդրադարձել է իր երիտասարդ թիմակից Մարկուս Ռեշֆորդի ցուցադրած խաղին և ընդգծել, որ եթե նա շարունակի նույն տեմպով աշխատել, կդառնա անգլիական ֆուտբոլի ապագան:

«Ես շատ բան կարող եմ սովորեցնել երիտասարդ ֆուտբոլիստներին: Ես խաղացել եմ թոփ մակարդակի ֆուտբոլ շուրջ 10-15 տարի, խաղացել եմ այնպիսի ակումբներում, որոնց մասին շատ ֆուտբոլիստներ կարող են միայն երազել և նրանցից յուրաքանչյուրի հետ հաղթել եմ:

Ես Ռեշֆորդի մեջ տեսնում եմ ահռելի տաղանդ, այստեղ եմ արդեն 2 շաբաթ և նրա խաղը տեսել եմ նաև նախորդ մրցաշրջանում: Հիմա տեսնում եմ նրան ամեն օր և կասեմ, որ նա անգլիական ֆուտբոլի ապագան է: Նա պարզապես պետք շարունակի աշխատել և ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի: Հիմա շատ ֆուտբոլիստների եմ օգնում»,- ասել է շվեդ ֆուտբոլիստը Sky Sports-ի հետ զրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ