Զլատան Իբրահիմովիչ. «ՊՍԺ-ի հետ կապված կարոտում եմ ընդամենը մեկ բան»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը SFR հեռուստալիքին տված հարցազրույցի ժամանակ կատակել է` ասելով, որ կարոտում է իր նախկին աշխատավարձին, որը նա ստանում էր ՊՍԺ-ում:

– Կարոտո՞ւմ եք Փարիզի կյանքը

– Կարոտում եմ իմ Փարիզի աշխատավարձը.

– Ինչքա՞ն հաջող հանդես կգա ՊՍԺ-ն առանց ձեզ

– Չգիտեմ: Կարծում եմ նրանք ուժեղ թիմ ունեն և նրանք շարժվում են նույն գաղափարով ՝ հաղթել ամեն ինչ, այդ թվում Չեմպիոնների լիգան:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը հանդես է եկել ֆրանսիական գրանդում 2012-ից 2016-ը, իսկ ՄՅՈՒ է տեղափոխվել որպես ազատ գործակալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ