Զլատան Իբրահիմովիչ. «Մխիթարյանի և Պոգբայի տրանսֆերներից մարդիկ ոգևորվել են»

Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չպետք է «Մանչեսթեր Յունայթեդը»  համեմատվի ՊՍԺ-ի հետ, քանի որ ֆրանսիական գրանդը ավելի լավն է տվյալ պահին:

Սակայն շվեդ ֆուտբոլիստը նշել է, թե ում շնորհիվ է հայտնվել «Օլդ Թրաֆորդում»:

«Այն ակումբը, որը ես այս ամռանը տեղափոխվեցի, այդքան էլ ուժեղ չէ, քանի իմ նախկինը: Սակայն երբ Մոուրինյոն ինձ զանգահարեց, այդ հարցի լուծումը շատ հեշտ ինձ տրվեց: Երբ նա զանգահարեց ես ոչ մի խնդիր չունեի չգալու, միակ բանը որ մենք պետ է որոշեինք, թե երբ ես պետք է ներկայացվեմ որպես «ՄՅՈՒ»-ի ֆուտբոլիստ, իսկ ահա ֆինանսական և այլ հարցերը այդքան էլ բարդ չէին:

Մխիթարյանի, Պոգբայի և Բայի տրանսֆերներից հետո մարդիկ ոգևորվել են, բայց արդեն 4-5 տարի ակումբը չի հաղթել լիգայում և կամ բարձր հորիզոնական չի զբաղեցրել: Դա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք»,- Իբրայի խոսքերն է մեջբերում շվեդական Aftobladet-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ