Զլատան Իբրահիմովիչ. «Կարող եմ անցնել Անտլանյան օվկիանոսը և գրավել Ամերիկան»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ մտածում է ՄԼՍ տեղափոխվելու մասին: Նա մտադիր է գրավել ԱՄՆ-ն, ինչպես դա արեց Եվրոպայում:

«Կարծում եմ, որ ես կկարողանամ գրավել ԱՄՆ-ն, ինչպես դա արեցի Եվրոպայի հետ: Շատ մարդիկ իրենց կարիերայի ընթացքում մնում են նույն տեղում, բայց ես մտադիր եմ Նապոլեոնի պես ճանապարհորդեմ: Այդ իսկ պատճառով կարող եմ անցնել Անտլանյան օվկիանոսը և գրավել Ամերիկան»,- ասել է Զլատանը:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողի պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ սպառվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ