Զինեդին Զիդանի ու Լուիս Էնրիկեի հետխաղյա մեկնաբանությունները

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ուրախ է կատալոնական «Բարսելոնային» հաղթելու առիթով, սակայն դա Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ոչինչ չի փոխում:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով առավելության հասավ կատալոնական ակումբի նկատմամբ: Թիմն այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ 7 միավոր զիջելով առաջատար «Բարսելոնային»:

«Ոչ միայն արդյունքից եմ գոհ, այլև բոլորից: Մի փոքր խաղը չէր ստացվում առաջին կեսում, սակայն դա նորմալ եմ համարում. «Կամպ Նոուում» խաղալը բարդ է: Մենք հրաշալի խաղ անցկացրինք, բայց այն մեզ տվեց միայն 3 միավոր»,- Զիդանի խոսքն է փոխանցում իսպանական Marca-ն:

Իսկ ահա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմն ավելի լավ է ելույթ ունեցել՝ չնայած պարտությանը:

«Ինձ համար «կլասիկո» արդեն գոյություն չունի, ես արդեն չեմ մտածում այդ մասին: Գոհ եմ ֆուտբոլիստներիս տրամադրվածությունից, սակայն ոչ արդյունքից. մենք կարող էինք հաղթել: «Ռեալը» որակյալ խաղ ցուցադրեց, սակայն մենք ավելի լավ տեսք ունեինք: Ամեն դեպքում ֆուտբոլը նաև բարդ է ու անկայուն»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ