Զինեդին Զիդանը «Ռեալի» հայտացուցակում չի ընդգրկել թիմի առաջատարներին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի «Կուլտուրալ Լեոնեսայի» հետ խաղին: Ցուցակում չեն հայտնվել թիմի առաջատարներ ՝ Գարեո Բեյլը, Կրիշտիանո Ռոնալդուն և Կարիմ Բենզեման:

Դարպասապահներ– Կասիլյա, Յանես

Պաշտպաններ – Պեպե, Վարան, Նաչո, Կոենտրաու, Կարվախալ, Դանիլո

Կիսապաշտպաններ – Կրոս, Խամես Ռոդրիգես, Կովաչիչ, Լուկաս Վասկես, Ասենսիո, Իսկո

Հարձակվողներ – Մարիանո, Մորատա

Ավելացնենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին «Ռեյնո դե Լեոն» մարզադաշտում: Խաղի մեկնարկը ՝ 23:00 :

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ