Զինեդին Զիդանը նշել է, թե որ թիմը երբեք չի գլխավորի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է ապագայի համար իր պլանների մասին:

«Ես հիմա «Ռեալում» եմ, և դրանից հաճույք եմ ստանում: Բայց սովոր չեմ երկարաժամկետ պլաններ մշակել: Ես չգիտեմ, թե ինչ կբերի վաղվա օրը, և դա այնքան էլ վատ չէ:

Ֆրանսայի հավաքականն այսօր լավ մարզչական շտաբ ունի: «Մարսել»… չեմ կարող ասել, որ դա անհնարին է: Այդ ակումբի հետ ինչ-որ հեքիաթային բան կա կապված: Բոլորդ էլ գիտեք, որ այդ թիմը կարող է փառահեղ բեմադրություններ կազմակերպել, երբ լավ մարզավիճակում է: Բոլորս էլ ուզում ենք, որ «Մարսելը» բարձր մակարդակ վերադառնա:

ՊՍԺ… Անհնար է: Ես բնիկ մարսելցի եմ: Դա շատ դժվար կլինի»,-ասել է Զիդանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ