Զինեդին Զիդանը ցանկանում է ձեռք բերել 3 ֆուտբոլիստի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն որոշել է, թե որ խաղային դիրքերը պետք է ուժեղացվեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է թիմում տեսնել նոր ձախ պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի:

Կենտրոնական գոտում Զիդանը շատ է ցանկանում է տեսնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, իսկ ահա հարձակման գծում ընտրությունը բավականին դժվար է: Չնայած որ Զիդանը հավանում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկու խաղը, այնուամենայնիվ մյունխենցիները չեն պատրաստվում հրաժարվել լեհ ֆուտբոլիստ ծառայություններից:

Սակայն Լեվանդովսկու փոխարեն «Ռեալում» կարող է հայտնվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ