Զինեդին Զիդան. «Խեսեն տեղափոխվում է ՊՍԺ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի հարձակվող Խեսեն տեղափոխվում է ՊՍԺ:

«Գործարքը դեռ չի կայացել, սակայն ամեն ինչ դրան է գնում: Կարծում եմ, որ ՊՍԺ-ն լավագույն տարբերակն է Խեսեի համար և այնտեղ նա շատ գոլեր կխփի:

Հույս ունեմ, որ նա ֆրանսիական ակումբում մեծ հաջողությունների կհասնի: Լավ կլիներ, եթե նա 1 մրցաշրջան անցկացներ այնտեղ, իսկ հետո նորից միանար մեզ: Դեռ չգիտեմ՝ հնարավո՞ր է այդպիսի տարբերակ»,- ասել է Զիդանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ