Զինեդին Զիդան. «Երբեմն զղջում եմ, որ շուտ չեմ փոխարինում Ռոնալդուին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Վիլառեալի» նկատմամբ հաղթանակից հետո հայտարարել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին պետք է խնայել վնասվածքներից:

Ռոնալդուն չորեքշաբթի օրը կայացած «Վիլյառեալի» դեմ խաղի վերջին րոպեներին ինքնակամ լքել է խաղադաշտը՝ չսպասելով խաղի ավարտին: Ֆուտբոլիստը ձգել է ազդրի հետին մկանը շրջադարձ հարվածի անհաջող փորձի արդյունքում:

«Ռոնալդուն շատ ուշադիր կատարում է իր աշխատանքը և աշխատում է թիմի վրա: Դա բոլորն են խոստովանում: Նա ոչ միայն կարողանում է գոլեր խփել, այլ նաև օգնում է պաշտպանությունում: Երբեմն զղջում եմ, որ Ռոնալդուին շուտ չեմ փոխարինում: Ժամանակ առ ժամանակ դա պետք է:  Սակայն նա այն ֆուտբոլիստներից է, որ միշտ ցանկանում է խաղադաշտում լինել»,- ասել է Զիդանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ