Զինեդին Զիդան. «Կարևոր տարի է Բեյլի համար»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ այս տարին շատ կարևոր է լինելու թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար: Նաև ֆրանսիացին շատ ուրախ է, որ Բեյլը Լա լիգայի առաջին տուրում կարողացավ իր հաշվին դուբլ գրանցել:

«Ես իսկապես ուրախ եմ Գարեթի համար: Նա դեռ ֆիզիկական խնդիրներ ունի և դա խաղի ընթացքում զգացվեց: Չեմ սիրում խոսել կոնկրետ ինչ-որ մեկի մասին, բայց երբ որ Գարեթը առաջին իսկ տուրում դուբլ է անում… Այս տարին նրա համար շատ կարևոր է լինելու»,- ասել է Զիդանը:

Ավելացնենք, որ «Ռեալը» կարողացել էր առավելության հասնել «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ 3-0 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ