Զինեդին Զիդան. «Չեմ կարող ասել, որ Խամեսը հիմնական կազմի ֆուտբոլիստ է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ասել է, որ չի կարող երաշխավորել Խամես Ռոդրիգեսը տեղը թիմի հիմնական կազմում:

«Չեմ կարող ձեզ ասել, որ Խամեսը համարվում է «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Եկեք տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Տվյալ պահին թիմում կան շատ ֆուտբոլիստներ և դժվար  է ընտրություն կատարել»,- ասել է Զիդանը:

Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում տեղեկություններին էին տարածվել, որ Խամեսը կարող է լքել մադրիդյան գրանդը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրրքված են ՊՍԺ-ն, «Չելսին», «Արսենալը», «Ման. Յունայթեդը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ