Զիդանին դուր է գալիս Պոգբայի խաղը, բայց…

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շատ է ցանկանում, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մարզական կարիերան շարունակի «սպիտակների» կազմում:

«Արքայական» ակումբը շարունակում է բանակցել «Յուվենտուսի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, «Յուվենտուսը» Պոգբայի տրանսֆերի դիմաց 125 միլիոն եվրո է պահանջել «Ռեալից», սակայն Իսպանիայի մայրաքաղաքային թիմը չի ցանկանում այդքան գումար հատկացնել:

«Ռեալն» արդեն իսկ իրագործել է համաշխարհային ֆուտբոլի պատմության խոշորագույն տրանսֆերները՝ ի դեմս Գարեթ Բեյլի ու Կրիշտիանու Ռոնալդուի, և չի ցանկանում կիսապաշտպանական գոտին համալրելու համար 125 միլիոն եվրո հատկացնել:

Նշվում է, որ մադրիդյան թիմը կշարունակի բանակցությունները, եթե իտալական կողմը համաձայնի զիջումների գնալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ