Զիդանին զայրացրել է Գարեթ Բեյլի պահվածքը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին  Զիդանին չի գոհացրել Գարեթ Բեյլի վարքը «Խետաֆեի» դեմ խաղից հետո: Բանն այն է, որ կիրակի օր «Խետաֆեի» հաղթելուց հետո Բեյլը բողոքել է մկանային ցավերից, այնուհետև հաջորդ օրը  մեկնել է  Պիրենյան թերակղզու հարավ՝ մասնակցելու Open de España գոլֆի մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է AS-ը՝ հղում կատարելով TenGolf-ին,  ուելսցի ֆուտբոլիստը երկու փուլից բաղկացած խաղ է անցկացրել:

Զիդանին զայրացրել է Բեյլի պահվածքը դեռ ավելի շատ, երբ իմացել է, որ կիսապաշտպանը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը:

Նշենք՝ ֆուտբոլիստը չի թաքցնում իր սերը գոլֆի նկատմամբ: Նույնիսկ մի անգամ խոստովանել է, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո գոլֆով է զբաղվելու:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ