Զիդանը խոսել է «Ռեալի» վարած տրանսֆերային քաղաքականության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ անդրադարձել է տրանսֆերային շուկայում «արքայական» ակումբի վարած քաղաքականությանը և ընդգծել, որ ներկայիս կազմը բարելավելը դժվար է:

«Ես գոհ եմ այն կազմից, որը «Ռեալը» ունի, դժվար է այն ավելի լավը դարձնել:

Ինձ դո՞ւր է գալիս Պոգբան: Իհարկե, նա շատ լավ ֆուտբոլիստ է և յուրաքանչյուր ակումբ ցանկանում է իր կազմում տեսնել լավագույն ֆուտբոլիստներին: Բայց հիմա նա «Յուվում» եմ և մենք արդեն մեծ կազմ ունենք»:

Ֆրանսիացի մասնագետը խոսել է նաև Մորատայի տեղափոխության մասին:

«Նա մեր թիմի մի մասնիկն է: Նա վերադարձել է և ես միայն ուրախ եմ, որ նա իմ տրամադրության տակ է: Նա «Ռեալի» ակադեմիայի ֆուտբոլիստ է: Ավելի ուշ ամեն ինչ պարզ կդառնա: Մեծ կազմ ունենք և բոլոր ֆուտբոլիստները կարևոր են լինելու ու Ալվարոն լինելու է նրանցից մեկը»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ