Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա Լիգայի 21-րդ տուրից հետաձգված «Սելտայի» հետ հանդիպումից առաջ խոսել է առաջիկա խաղի մասին, ինչպես նաև անդրադարձել Ալվարո Մորատայի պահվածքին, ով «Սևիլյայի» դեմ մրցավեճում փոխարինվելուց հետո հրաժարվել էր սեղմել մասնագետի ձեռքը:

«Մեզ դժվարին խաղ է սպասվում, «Սելտան» շատ որակյալ թիմ է: Հիմա նույն իրավիճակն է, ինչպիսին մեր թիմերի նախորդ հանդիպումից առաջ էր. մենք գիտեինք, որ ծանր խաղ է լինելու: «Մալագայի» հետ նույնպես հեշտ չի լինելու կիրակի օրը: Բայց մենք մտադիր ենք պայքարել մեր նպատակների համար:

Մորատան հրաժարվե՞ց ձեռքսեղմումից. նա բարկացած էր ոչ թե ինձ վրա, այլ ինչ-որ այլ բանի հետ կապված: Չգիտեմ՝ կոնկրետ ինչի: Մենք քննարկել ենք այդ դրվագը: Այդ ամենն արդեն անցյալում է»,- ասել է Զիդանը:

Մադրիդի «Ռեալում» հերթական սկանդալն է հասունանում (լուսանկար)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ