Զիդանը «Ռեալի» ռեկորդ է սահմանել որպես մարզիչ

Զինեդին Զիդանը, ով այսօր իր 15-րդ հանդիպումն էր անցկացնում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի դերում, այսօր հետաքրքիր մարզչական ռեկորդ է սահմանել «Արքայական ակումբում»: Նրա գլխավորությամբ 15 խաղերում «Ռեալը» խփել է 51 գնդակ: «Ռեալի» դեռ ոչ մի մարզչի օրոք թիմին չի հաջողվել նույն ժամանակահատվածում այդքան գնդակ խփել:

Զիդանին հետևում է ուրուգվայցի մարզիչ Ֆլեյտաս Սոլիչը, որի օրոք 1959/60թթ. «Ռեալը» 15 խաղում 48 գնդակ է խփել, իսկ երրորդ տեղում Կառլո Անչելոտին է` 44 գնդակ:

Նշենք, որ «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ 15 խաղերում ընդունել է ընդամենը 12 գնդակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ