Զիդանը «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Նգոլո Կանտեին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ակումբի ղեկավարությանը դիմել է Ֆրանսիայի հավաքականի ու «Լեսթերի» կիսապաշտպանին ձեռք բերելու խնդրանքով, հայտնում է Marca-ն:

Թեև բրազիլացի Կազեմիրոն արդյունավետ փակել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքը նախորդ մրցաշրջանում, Զիդանը ցանկանում է մրցակցություն ապահովել ֆուտբոլիստների միջև նաև այդ դիրքում: Բացի այդ, «Ռեալի» ներկայացուցիչները դեռ հունվարից հետևել են Կանտեի խաղին և շատ լավ գնահատական են տվել ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Արսենալը» և ՊՍԺ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ