Զիդանը հայտնել է իր որոշումը Խամեսի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական անգամ հայտարարել է, որ «սերուցքայինների» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի լքի ակումբը:

«Գոհ եմ նրա ելույթներից: Խամեսը կմնա այստեղ:  Հոգնել եմ արդեն այդ հարցին պատասխանելուց: Իմ դիրքորոշումը չի փոփոխվելու»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Չելսին» պատրաստ է 90 մլն եվրո առաջարկել կոլումբիացու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ