Զիդանը դարձավ 5-րդ մարզիչը, ով կարողացել է նվաճել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը որպես ֆուտբոլիստ և թիմի մարզիչ

Զինեդին Զիդանը ֆուտբոլի պատմության մեջ դարձավ 5-րդ մարզիչը, որին հաջողվել է հաղթել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում որպես ֆուտբոլիստ և թիմի մարզիչ:

Նախկինում այսպիսի նվաճման էին հասել Կառլո Անչելոտին (1990թ. «Միլանի» ֆուտբոլիստ, 2003-2007 «Միլանի» մարզիչ և 2014թ. «Ռեալի»  մարզիչ), Խոսեպ Գվարդիոլա (1992թ. «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, 2009-2011 «Բարսելոնայի» մարզիչ, 2013թ. «Բավարիայի» մարզիչ), Դիեգո Սիմեոնե (1999թ. «Լացիոյի» ֆուտբոլիստ, 2012թ. «Ատլետիկոյի» մարզիչ), Լուիս Էնրիկե (1997թ. «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, 2015թ. «Բարսելոնայի» մարզիչ), Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը, նույնպես հաղթել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և ֆուտբոլիստի կարգավիճակում, և մարզչի: Սակայն այդ ժամանկ Սուպերգավաթի հանդիպումները պաշտոնական չէին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ