Զիդանը այսօր կարող է հավասարվել Անչելոտիի ռեկորդին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ղեկավարության ներքո «արքայական» ակումբը վերջին պարտությունը կրել է Չեմպիոնների լիգայի «Վոլֆսբուրգի» դեմ ապրիլի 7-ին կայացած խաղում (2-0):

Մադրիդյան ակումբը չի պարտվել 234 օր, 30 խաղ և տարել է 22 հաղթանակ, իսկ 8 խաղը ավարտել է ոչ-ոքիով:

Եթե «սերուցքայինները» այսօր չպարտվեն Խիխոնի «Սպորտինգին», ապա  կհավասարվեն Կառլո Անչելոտիի գլխավորության ներքո 2013/14 մրցաշրջանին գրանցած ռեկորդին (31 խաղ, 26 հաղթանակ, 5 ոչ-ոքի):

Եթե Զիդանի սաները այսօր չպարտվեն, ապա հաջորդ նպատակը կլինի գերազանցել ակումբի 34 խաղ անպարտելիության ռեկորդը, որը գրանցվել է Բինհակերի ղեկավարման տարիներին (1988/89 մրցաշրջան):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ