Զիդանը ամեն ինչ կանի Վարանին թիմում պահելու համար

Մադրիդի «Ռեալը» մտադիր է թիմում պահել ակումբի պաշտպան Ռաֆայել Վարանին:

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը,  ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ անհանգստացած է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որը ամեն կերպ ցանկանում է թիմում պահել Վարանին:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հիշեցնենք՝ Ռաֆայել Վարանը «Ռեալ» է տեղափոխվել 2011 թվականին: Ֆրանսիացու պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է 2020 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ