Զիդանը 6 ֆուտբոլիստների հանգիստ է տվել «Էլ Կլասիկոյին» ընդառաջ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է հայտացուցակը Իսպանիայի գավաթի շրջանակներում «Կուլտուրալ Լեոնեսայի» հետ խաղի համար: Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդցիները հաղթել են 7-1 հաշվով ու գործնականում ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը:

Ֆրանսիացի մարզիչը հանգիստ է տվել հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների` Կեյլոր Նավասին, Սերխիո Ռամոսին, Մարսելոյին, Լուկա Մոդրիչին, Կարիմ Բենզեմային ու Կրիշտիանու Ռոնալդուին: Վնասվածքի պատճառով կբացակայեն նաև Ֆաբիո Կոենտրաոն, Դանիլոն, Տոնի Կրոսը, Ալվարո Մորատան և Գարեթ Բեյլը:

«Ռեալի» հայտացուցակը.
Դարպասապահներ` Կիկո Կասիլյա, Ռուբեն Յենես
Պաշտպաններ` Դանի Կարվախալ, Պեպե, Ռաֆայել Վարան, Նաչո, Ալվարո Տեխերո
Կիսապաշտպաններ` Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Մատեո Կովաչիչ, Մարկո Ասենսիո, Իսկո, Մարտին Էդեգոր, Էնցո Զիդան,
Հարձակվողներ` Լուկաս Վասկես, Մարիանո Դիաս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ