Զիդան. «Խոսել եմ Ռոնալդուի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուին:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որը փոխարինվում է խաղի ընթացքում, դժգոհ է, և Ռոնալդուն բացառություն չէ: «Լաս Պալմասի» դեմ խաղից հետո խոսել եմ Ռոնալդուի հետ, և ամեն ինչ նորմալ է. այդպիսի բաներ պատահում են:

Վերջին խաղերում միավորներ ենք կորցնում, սակայն կարևորն այն է, թե ինչպես ենք աշխատում խնդիրները լուծելու ուղղությամբ: Կարծում եմ՝ թիմը լավ մարզավիճակում է: Երբեմն նման խաղեր լինում են, այդ իսկ պատճառով չեմ անհանգստանում: Մենք կաշխատենք թերությունները շտկելու վրա:

Ակնկալում եմ բարդ և ծանր պայքար: «Բորուսիան» նոր ֆուտբոլիստներ ունի, սակայն թիմի փիլիսոփայությունը նույնն է: Նրանք մինչև այժմ էլ սիրում ու ցանկանում են ֆուտբոլ խաղալ, ինչպես մենք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Զիդանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ