Զիդան. «Ոչ ոքի դուր չեկավ Խամեսի պահվածքը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ իրեն դուր չի եկել թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի պահվածքը: Վերջինս «Վոլֆսբուրգ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը ծիծաղում ու կատակում էր այն ժամանակ, երբ «արքայական» ակումբը պարտվում էր 2:0 հաշվով: Զիդանը նաև հայտարարել է, որ կոլումբացին նման պահվածքի համար չի պատժվելու:

«Խամեսին պետք է սովորեցնել, թե ինչպես պետք է պահի իրեն նման իրադրություններում: Այս պահը ոչ ոքի դուր չեկավ: Հիմա, սակայն, նա պետք է մոռանա այդ մասին:

Նա պետք է գիտակցի, որ թեկուզ 2-3 վայրկյան տևողությամբ իր քայլը կարող է մեծ քննարկումների տեղիք տալ: Պարտադիր է սա հաշվի առնել: Չեմ կարող ասել, թե այդ պահը ոչ մի կերպ չի անդրադարձել նրա նկատմամբ մեր վերաբերմունքին»,- A Bola-ն փոխանցում է Զիդանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ