Զիդան. «Տարբերություն չեմ տեսնում «Ռեալի» և «Լեգիայի» միջև»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունից, որ «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեման  բարոյական տեսանկյունից օրինակ չի ծառայում իր թիմակիցների համար:

Ֆրանսիացի մասնագետը խոսել է նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լեգիայի» դեմ կայանալիք հանդիպման ակնկալիքներից:

«Օլանդի մեկնաբանությո՞ւնները: Դա նորմալ է, երբ մարդիկ խոսում են իմ ֆուտբոլիստների մասին, դա զարյացնում է և անհանգստացնում:

Ես բացատրություն չունեմ նրա խոսքերի համար: Նրա հետ համաձայն չեմ:

Ես գոհ եմ իմ սաների աշխատանքից: Ամեն ինչ լավ ընթանում է, երբ մենք պատրաստվում ենք հանդիպումներին, այնպես, ինչպես պետք է:

Ես չեմ տեսնում տարբերություն «Ռեալի» և «Լեգիայի» միջև: Մենք խաղում ենք նույն մրցաշարում, նշանակում է խաղում ենք միևնույն մակարդակի վրա»,-ասել է Զիդանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ