Զիդան. «Շնորհակալ եմ, որ հիշեցրիք «Ատլետիկոյից» կրած պարտության մասին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մադրիդյան դերբիի մասին, որը կայանալու է շաբաթ՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

«Մեր ֆուտբոլիստները վերադարձել են հավաքականներից, ու նրանց հետ ամեն ինչ լավ է: Պատրաստվելու համար մի քանի օր ունեինք, ու մենք պատրաստ ենք:

Բենզեման կազմում է. նա պատրաստ է: Տեսնենք՝ կխաղա՞ արդյոք, բայց պատրաստ է: Հավաքականներում միշտ էլ վնասվածքներ պատահում են: Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել դրանում: Հուսով եմ՝ Մորատան շուտ կապաքինվի:

Կազեմիրոն օր օրի ապաքինվում է, սակայն ես որոշեցի չընդգրկել նրան կազմում: Հաջորդ շաբաթ ամեն ինչ պարզ կլինի: Ռամոսն ամբողջ շաբաթվա ընթացքում տքնաջան աշխատել է: Տեսնենք՝ կկարողանա՞ արդյոք նա մասնակցել հանդիպմանը:

Շնորհակալ եմ, որ հիշեցրիք նախորդ մրցաշրջանում կրած պարտության մասին(ժպտում է-խմբ.): Այո՛, երկու թիմերի համար էլ բարդ խաղ է, սակայն մենք ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք:

Հիասքանչ հանդիպում է լինելու: Երկրպագուները ցանկանում են տեսնել անկրկնելի դիմակայություն: Ուզում եմ ասել, սակայն, որ մենք դեռ ոչինչ չենք հաղթել ու պետք է շարունակենք աշխատել: Ռամոսի վերադարձը մեծ նշանակություն ունի թիմի համար:

Իսկոն պատրաստ է: Ինձ շատ դուր եկավ նրա խաղը հավաքականի կազմում: Թիմերի հնարավորությունները գնահատում եմ 50-50. երկու թիմերին էլ բարդ խաղ է սպասվում:

«Ատլետիկոն» տարեցտարի հզորանում է. նրանք հիասքանչ մարզիչ ունեն, որ շատ բան է փոխել: Այո՛, նրանք լավ պաշտպանություն ունեն, սակայն նրանց լավ կողմերը միայն պաշտպանական գոտում չեն»,- As-ը փոխանցում է Զիդանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ