Զիդան.«Ռոնալդուն առողջ է և մեզ հետ կմեկնի Մանչեսթեր»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ռայո Վալեկանոյի» հետ խաղից հետո մեկնաբանել է խաղը` անդրադառնալով նաև Կրիշտիանու Ռոնալդուի առողջական վիճակին:

«Խաղի սկզբում թիմային պրեսինգը բավարար մակարդակի չէր: Երկրորդ կեսում մենք ավելի լավ հանդես եկանք: Մենք գիտենք` հեշտ խաղեր չեն լինում: Գիտեինք, որ մեզ սպասում է անսովոր խաղադաշտ և դժվար մրցակից:

Բեյլին որոշ ժամանակ անհրաժեշտ եղավ, սակայն ֆիզիկապես նա նորմալ վիճակում է: Ռոնալդուն ևս առողջ է և մեզ հետ կմեկնի Մանչեսթեր»,-ասել է Զիդանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ