Զիդան. «Ռեալը» պատրաստ է «Բարսելոնայի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սեվիլյային» 4-0 հաշվով հաղթելուց հետո, խոսել է առաջիկա «Բարսելոնայի» դեմ խաղի մասին:

«Այսպիսի խաղով մենք շատ բաների կարող ենք հասնել և դա նաև հասկանում են ֆուտբոլիստները: Ամեն խաղ մեզ համար տարբեր է դասավորվում: Կարևորը, որ մեզ հաջողվեց հաղթել «Սեվիլյային» և այժմ բարձր տրամադրությամբ կարող ենք պատրաստվել հաջորդ տուրի հանդիպմանը:

Մենք պատրաստ ենք «Բարսելոնայի» դեմ խաղին, դա հիանալի հանդիպում է լինելու»,- ասել է Զիդանը:

Նշենք, որ «Բարսա» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ