Զիդան. «Ռեալը» միշտ ֆավորիտ է, ու այն, որ «Սիթին» է մրցակիցը, այդ հարցում ոչինչ չի փոխվում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայության մասին:

«Ռեալը» միշտ ֆավորիտ է, ու այն, որ կիսաեզրափակիչում մեր մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է, այդ հարցում ոչինչ չի փոխվում:

Ամեն դեպքում նրանք ուժեղ մրցակից են, և ես չեմ ուզում լսել, թե մարդիկ ինչպես են ասում, որ «Սիթին» «Ռեալի» համար հեշտ մրցակից է: Մարդիկ ասում էին նաև, որ «Վոլֆսբուրգը» թույլ թիմ է, և մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ:

Ես «Սիթիին» վերաբերվում եմ որպես ուժեղ մրցակցի, ինչպես «Ռոմայի» ու «Վոլֆսբուրգի» դեպքում էր»,- Goal.com-ը փոխանցում է Զիդանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ