Զիդան. «Ռեալը», «Ատլետիկոն», «Բարսելոնան» հավասար խաղ են ցուցադրում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գտնում է, որ «Արքայական» ակումբը ֆավորիտ չէ Իսպանիայի առաջնությունում, չնայած մադրիդյան թիմի հաջող ելույթներին և «Բարսելոնայի» խաղային ճգնաժամին:

«Մենք դեռ ոչինչ չենք հաղթել: Ոչինչ: Այո՛, մենք լավ մարզավիճակում ենք, բայց չեմ սիրում ժամանակից շուտ խոսել: Գավաթ նվաճելու հնարավորություն ունենք և՛ Լա լիգայում, և՛ Չեմպիոնների լիգայում, սակայն մենք դեռ չենք հաղթել ոչ մի մրցաշար, և ֆուտբոլիստները այդ մասին գիտեն:

Մենք պետք է աշխատենք մինչև վերջին րոպեն, քանի որ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» առջևում են: «Ատլետիկոն» ապացուցում է, որ դժվար է լինելու իրեն շրջանցել, էլ չեմ խոսում «Բարսայի» մասին: Ֆավորիտներ Իսպանիայում չկան: Բոլոր 3 թիմերն էլ հավասար ֆուտբոլ են ցույց տալիս:

Ես բացատրություն չեմ գտնում կատալոնական ակումբի ճգնաժամին: Այդ մասին չեմ մտածել: Բոլոր  թիմերն էլ ունենում են դժվար ժամանակներ, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ «Կապտանռնագույնները» դեռ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մենք պետք է գործենք չափազանց կենտրոնացված»,-ընգծել է ֆրանսիացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ