Զիդան. «Միգուցե վերադառնամ «Յուվենտուս»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք, որ նա մի օր վերադառնա Թուրինի «Յուվենտուս», որի կազմում հանդես է եկել մարզական կարիերայում:

«Յուվենտուսի» նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Չեմ կարող ասել, որ հնարավոր չէ: Միգուցե մի օր վերադառնամ Թուրին, բայց արդեն պահեստայինների նստարանին տեղ զբաղեցնելու(մարզչի կարգավիճակով-խմբ.): Կցանկանայի նաև դառնալ Ֆրանսիայի հավաքականի մարզիչը:

«Յուվենտուսը» հիանալի է հանդես գալիս: Թիմն ուղղակի հիասքանչ է Չեմպիոնների լիգայում: Հիմա ես «Ռեալի» գլխավոր մարզիչն եմ, ու լավագույնը տեղի է ունենում, երբ մենք հաղթում ենք»,- Football Italia-ն փոխանցում է Զիդանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ