Զիդան. «Մենք շարունակում ենք աշխատել Պոգբայի տրանսֆերի շուրջ»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ակումբը շարունակում է աշխատել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ:

«Մենք շարունակում ենք աշխատել Պոգբայի տեղափոխության շուրջ: Սակայն ներկա պահին չեմ կարող ասել ավելին: Մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը կարող է ամեն ինչ տեղի ունենալ:

Շատերն են խոսում Պոգբայից և ցանկանում գնել նրա տրանսֆերը: «Ռեալը» միշտ գնում է լավագույն ֆուտբոլիստներին»,- ասել է Զիդանը:

Ավելացնենք, որ ներկա պահին Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ