Զիդան.«Մենք կարող ենք փոխել այս իրավիճակը պատասխան խաղի ժամանակ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի «Վոլֆսբուրգից» կրած պարտությունից հետո կիսվել է իր տպավորություններով:

«Ես դժգոհ եմ այս խաղից: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ մենք կպարտվենք 0-2 հաշվով: Անգամ ես չէի սպասում: Միայն գիտեինք, որ դժվար է լինելու, ավելի շատ ֆիզիկապես:

Իհարկե «Բարսելոնայի» հետ խաղից հետո մենք մի փոքր հգոնած էինք, բայց ես չեմ ուզում արդարանալ:

Մենք դեռ շանսեր ունենք: Մենք «Ռեալն» ենք և  դեռ կարող ենք փոխել այս իրավիճակը: Այդ հարցում մեզ կօգնեն մեր երկրպագուները: Առջևում ևս 90 րոպե կա»,- ասել է մարզիչը:

Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա ընդամենը 5 օրից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ