Զիդան. «Լավ է, երբ Կրիշտիանուին զայրացած եմ տեսնում փոխարինումից հետո»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Լաս Պալմասի» (2-2) դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Կրիշտիանու Ռոնալդուն չի թաքցրել իր դժգոհությունը փոխարինումից հետո:

«Լավ է, երբ Ռոնալդուին տեսնում եմ զայրացած փոխարինումից հետո: Դուք կարող եք տեսնել, որ նա դա ավելի էմոցիոնալ է ընդունում, քան մյուս ֆուտբոլիստները, բայց դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Խաղից հետո նրան ամեն ինչ բացատրեցի: Թեման փակված է:

Այդպիսի պահվածքը ցույց է տալիս, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ խաղադաշտում և շարունակել օգնել թիմին և դա լավ է»,-ասել է Զիդանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ