Զիդան. «Կարծում եմ՝ Բենզեման ու Ռոնալդուն կմասնակցեն «Սիթիի» դեմ խաղին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» առաջիկա հանդիպմանը:

«Մենք ուզում ենք, որ նրանք խաղան: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի, ու նրանք կխաղան, սակայն պետք է սպասել բուժզննման արդյունքներին:

Կարծում եմ, որ մեր և «Սիթիի» հնարավորությունները հավասար են: Մենք պետք է խաղադաշտ դուրս գանք, գոլ խփենք ու հաղթենք, ինչպես միշտ. սա մեր հոգեբանությունն է: Եթե ազատ դիրքեր տանք մրցակցին, ապա նրանք մեզ կպատժեն: Մանկունյանցիները կարող են բարդություններ առաջացնել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Զիդանի խոսքը:

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սիթիի» դեմ առաջիկա խաղին՝
8

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ