Զիդան. «Բենզեման միշտ քննություն պետք է հանձնի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանտ գտնում է, որ թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման պարբերաբար պետք է ապացուցի իր արժանիքները և վաստակի իր տեղը մեկնարկային կազմում:

«Բենզեման միշտ պետք է քննություն հանձնի «Ռեալում», բոլորը պետք է անեն դա, բայց նա բոլորից շատ պետք է աշխատի այդ ուղղությամբ:

Չգիտեմ՝ ինչքան ժամանակ է Կարիմը հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում, քանի գոլ է խփել այստեղ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ցույց տալ իր առավելությունները խաղադաշտում և ապացուցի իր տեղը մեկնարկային կազմում: Դա նրա ամենօրյա առաջադրանքն է:

Բենզեման ինչ անում է, նա դա առաջին հերթին անում է թիմի համար: Իսկ քննադատություններ միշտ կլինեն, ոչինչ չենք կարող փոխել»,-շեշտել է ֆրանսիացի մարզիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ