Զիդան. «Բենիտե՞սը… Ես առանց այդ էլ շատ մտածելու բան ունեմ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին «Մալագայի» հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են Ռաֆայելի Բենիտեսի վերջին մեկնաբանությունների մասին:

«Բենիտե՞սը… Ես առանց այդ էլ շատ մտածելու բան ունեմ՝ կապված իմ թիմի հետ: Այս թեման արդեն ավելի քան շատ է քննարկվել: Ես մտածում եմ միայն վաղվա խաղի մասին»,-պատասխանել է Զիդանը:

«Ես ուրախ եմ այստեղ լինելու համար: Ամեն ինչ նոր է ինձ համար, ու գիտեմ, որ դժվար է լինելու, սակայն մեզ պետք է արդյունք ցույց տալ, ինչը և հիմա անում ենք: Կարևոր է, որ շատ աշխատենք, քանի որ արդյունքի հասնելու ճանապարհը դա է»,-ասել է ֆրանսիացին:

«Մալագա» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ փետրվարի 21-ին 19:00:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ