Զիդան.«Բարսելոնան» արժանի էր չեմպիոնության»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա Լիգայի վերջին տուրից հետո խոսել է առաջնության և իր թիմի մասին:

«Ես գոհ եմ և հպարտ եմ այն ամենի համար, ինչ արեցինք: Մենք դժվարությունների միջով անցանք, սակայն երբեք թևաթափ չեղանք: Մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ: Հենց դա էր իմ ուղերձը թիմին:

Այժմ մենք պետք է հանգստանանք: Ես հպարտ եմ բոլոր նրանց համար, ովքեր խաղում են ակումբում: 38 տուրի արդյունքներով մենք չենք կարող փոխել իրերի դրությունը: «Բարսելոնան» չեմպիոն դարձավ: Նրանք վաստակել էին դա»,-ասել է Զիդանը:

Ֆրանսիացին նշել է նաև, որ Ռոնալդուն առաջին կեսում հարված է ստացել ոտքին, դրա համար էլ փոխարինվել է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ