Զիդան. «Առաջին խաղի արդյունքը բարդացնում է խնդիրը՝ միևնույն ժամանակ այն դարձնելով ավելի գեղեցիկ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Վոլֆսբուրգի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Մեզ կարևոր խաղ է սպասվում, բայց մենք պետք է լինենք սառը գլխով: Մենք չենք կարող դառնալ դիմակայության հաղթող 10-15 րոպեում: Դժվար կլինի, եթե մրցակիցը դառնա գոլի հեղինակ, և դա կարող է տեղի ունենալ:

Պետք է խաղի մեկնարկից կենտրոնացած գործել: Մեզ հարկավոր է գոլ խփել. դրա համար մենք ունենալու ենք կես ժամ: Հարկավոր է հանգստություն պահպանել:

Երկրպագուները ցանկանում են որակյալ խաղ տեսնել, և ես կասկած չունեմ, որ այդպես էլ լինելու է: Առաջին խաղի արդյունքը բարդացնում է խնդիրը մեզ համար՝ միևնույն ժամանակ դարձնելով այն ավելի գեղեցիկ: Մենք սիրում ենք մեր երկրպագուներին:

Գիտենք, թե նրանք որքան կարևոր են թիմի համար հատկապես տնային խաղերում: Ուզում ենք, որ նրանք աջակցեն մեզ առաջին րոպեից մինչև հանդիպման ավարտը»,- Զիդանի խոսքն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ