Զիդան անվանել է այն ֆուտբոլիստներին, որոնք պատրաստ կլինեն «Սպորտինգի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղին ընդառաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին:

«Բեյլը երկար ժամանակ չի խաղա, բայց մենք պետք է ցուցադրենք մաքսիմալ արդյունք վաղվանից ի վեր: Բեյլի վնասվածքը շա՞նս է Խամեսի համար: Դա հնարավորություն է բոլորի համար: Բայց Խամեսի փոխարեն, ես չէի լքի «Ռեալը»:  Լավ նորությունը այն է, որ մենք շատ ֆուտբոլիստներ ունենք մեր տրամադրության տակ:

Չեմ մտածում Կլասիկոյի մասին, Ռամոսը մեկ դեղին քարտից է կախված, բայց նա վաղը խաղին դուրս կգա մեկնարկային րոպեներին: Կոենտրաուն մի փոքր անհարմարություն էր զգում մարզմանը, բայց «Սպորտինգի» հետ նա չի խաղա: Ցանկանում էի , որ առաջիկա հանդիպմանը խաղային պրակտիկա ձեռք բերեր, բայց ցավոք, դա դեռևս հնարավոր չէ:

Պեպեն և Կազեմիրոն կլինեն հիմնական կազմում, նրանք ապաքինվել են: Վարա՞նը: Նա այդքան լավ չի զգում իրեն, բայց մենք ստիպված ենք վտանգի տակ նրա առողջությունը»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ