Ժյուլի. «Դեռ 16 տարեկանում Մեսին իր խաղով «սպանում» էր հիմնական կազմի պաշտպաններին»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին պատմել է մի հետաքրքիր դեպք՝ Լեո Մեսիի մասնակցությամբ, երբ արգենտինացին դեռ խաղում էր կատալոնական ակումբի պահեստային կազմում:

«Այնպես ստացվեց, որ թիմի խաղացողների մեծ մասը գնացել էին իրենց հավաքականներ, և «Բարսելոնայի» նախկին մարզիչ Ֆրանկ Ռայկարդը մարզումների սկսեց հրավիրել պահեստային թիմի խաղացողներին, որոնց մեջ էր նաև արգենտինացին:

Մեսին անհարմար դրության մեջ էր գցում հիմնական թիմի պաշտպաններին, և հիմնական կազմի խաղացողները ստիպված հարվածում էին Լեոյի ոտքերին, որպեսզի այդ երեխան չշարունակի իր խաղը, սակայն նա 4 ֆուտբոլիստից հեշտոթյամբ ազատվելով գոլ էր խփում: Դա ուղղակի հրաշալի էր»,- ասել է Ժյուլին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ