Ժունինյո. «Անզուգական Նեյմարը պետք է կառավարի էմոցիաներն Օլիմպիական խաղերի ժամանակ»

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ժունինյոն հավատացած է, որ Բրազիլիայի հավաքականը կարող է հաղթել Ռիոյի Օլիմպիական խաղերում, որին հասնելու համար Նեյմարը պետք է օգնի թիմին:

«Նեյմարն ուրիշ ֆուտբոլիստ է. նա բացառիկ է: Երբ նա գնդակով է, բոլորը գոլ են ակնկալում: Նա ազգային թիմի համար որոշիչ է:

Նեյմարը պարզապես պետք է կառավարի իր էմոցիաները ու հասկանա՝ որքան կարևոր է թիմի համար:

Ես կարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականը կկարողանա հաղթել Օլիմպիական խաղերում նրա օգնությամբ: Կարծում եմ նաև, որ Բրազիլիայի հավաքականը հզոր թիմ ունի, որը կարող է հաղթանակ պարգևել մեզ»,- Goal.com-ը փոխանցում է Ժունինյոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ