Ժոզե Մոուրինյոն ասել է, թե որքան դեռ Իբրահիմովիչը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչի մասին: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ շվեդ ֆուտբոլիստը շատ երջանիկ է այստեղ:

«Ես տեսնում եմ, թե որքան երջանիկ է Զլատանն այստեղ: Հետաքրքրվել եմ նրա կնոջ, երեխաների, ընտանիքի գործերով, քանի որ նրա համար դա շատ կարևոր է: Ամեն ինչ լավ է: Բոլորը երջանիկ են այստեղ: Իբրահիմովիչը շատ լավ է տրամադրված և կասկած չկա, որ նա մեզ հետ կմնա ևս 2 տարի»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Զլատանը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել ՄՅՈՒ-ի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ