Ժոզե Մոուրինյոն Խուան Մատայի հետ կքննարկի վերջինիս նոր պայմանագիրը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Խուան Մատային, այս մասին հայտնում է Goal.com-ը:

Մոտ ժամանակներս պորտուգալացին կքննարկի Մատայի հետ վերջինիս նոր պայմանագիրը: Նշենք, որ իսպանացու ներկայիս գործարքը ուժի մեջ է մինչև 2018թ.:

Մոուրինյոյի նշանակումից հետո շատերը մտածում էին, որ Մատան կհեռանա թիմից, քանի որ իսպանացին ժամանակին լքել էր «Չելսին» հենց պորտուգալացի մասնագետի պատճառով:

Սակայն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մատան անցկացրել է 7 հանդիպում և խփել 2 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ