Ժոզե Մոուրինյոն տրանսֆերի է հանել 2 ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն որոշել է, թե որ ֆուտբոլիստները կհեռանան ակումբից մինչև փորձամրցաշրջանի սկիզբը: Տրանսֆերի են հանվել Տայլեր Բլեկետը և Գիլերմո Վարելան: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Անգլիացին և ուրուգվայցին չեն մեկնի թիմի հետ Չինաստան և նոր ակումբներ կփնտրեն:

Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Բլեկետը վարձավճարով հանդես էր գալիս «Սելթիկում», իսկ Վարելան «Յունայթեդի» հիմնական կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ