Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

«Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 17-ին անցկացնելու է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված արտագնա հանդիպումն ընդդեմ «Սաութհեմփթոնի»:

Ժոզե Մոուրինյոն այդ խաղի համար թիմի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների՝

Դարպասապահներ. Ռոմերո, Պերեյրա, Օ՛Հարա

Պաշտպաններ. Դարմիան, Տուանզեբե, Բայի, Ջոնս, Սմոլինգ, Միտչել

Կիսապաշտպաններ. Քերիկ, Էրերա, Մաքթոմինեյ, Լինգարդ, Ֆելայնի, Մատա, Մխիթարյան

Հարձակվողներ. Ռունի, Մարսիալ, Ռեշֆորդ:

Մոուրինյոն Ռոմերոյին խաղալու հնարավորություն տալու համար հայտացուցակից դուրս է թողել Դավիդ դե Խեային, Պոլ Պոգբան բացակայելու է ընտանեկան պատճառներով, իսկ Տիմատի Ֆոսու-Մենսան, Զլատան Իբրահիմովիչը, Մարկուս Ռոխոն, Լյուկ Շոուն և Էշլի Յանգը վնասվածքներ ունեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ