Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է փոփոխել թիմի հիմնական կազմը Եվրոպա լիգայի «Զարյայի» դեմ խաղի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է փոփոխել թիմի հիմնական կազմը Եվրոպա լիգայի «Զարյայի» դեմ խաղի համար:

Չնայած, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի առաջին տուրում զիջեց «Ֆեյենորդին», ամեն դեպքում պորտուգալացի մասնագետը մտադիր է հնարավորություն տալ պահեստային ֆուտբոլիստներին:

Ինչպես հաղորդում է Manchester News Evening-ը, Մոուրինյոն կարող է առաջին րոպեներից խաղադաշտ դուրս բերել Մորգան Շնեյդերլինին, Մեմֆիս Դեպային, Մատեո Դարմիանին, Ուեյն Ռունիին և Մարկոս Ռոխոյին:

Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Զարյա» հանդիպումը տեղիկ ունենա սեպտեմբերի 29-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ