Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է նորից «պայթեցնել» տրանսֆերային շուկան

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում սահմանափակվել այս տարվա իր տրանսֆերներով և արդեն ծրագրել է իր առաջիկա տրանսֆերային նպատակները:

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS-ը, պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել «Ատլետիկոյի» 3 ֆուտբոլիստի: Խոսքը գնում է հարձակվողներ Անտուան Գրիզմանի,Յանիկ Կարասկոյի և պաշտպան Խոսե Խիմենեսի մասին, որի հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո:

Իր հերթին պորտուգալական A Bola-ն հայտնում է, որ Մոուրինյոն պատրաստվում է 30 մլն եվրո վճարել թիմի շվեդ պաշտպան Լինդելոֆի համար:

Նշենք, որ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային 105 մլն եվրո վճարեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար և 42,5 մլն եվրո վճարեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ