Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է Ուեյն Ռունիին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է թիմի ավագ Ուեյն Ռունիին, ով վերջին շրջանում կոշտ քննադատությունների է ենթարկվում:

«Ուեյն Ռունիի մարզավիճակը նման է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզավիճակին: Մենք թիմ ենք, մենք Ուեյն Ռունին չենք: Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ սկսվեց: Մենք 4 խաղ հաղթեցինք մեկնարկում, իսկ ապա 3-ը պարտվեցինք, և դա միայն Ուեյն Ռունին չէր:

Եթե արդար լինենք, ապա նա չի խաղացել «Ֆեյենորդի» դեմ, ուստի նա միայն 2 խաղերում է անմիջական մասնակցություն ունեցել պարտություններին:

Բայց մենք համարում ենք, որ ողջ թիմն է մասնակցում յուրաքանչյուր խաղին, եթե նույնիսկ չեն խաղում»,-ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ